Սաուդյան ավիացիան ռմբակոծել է Եմենի պաշտպանության նախարարության շենքը


14:24 , 5 սեպտեմբեր, 2015

image-kcn0r40v0-dataՀակահուսիթական կոալիցիայի ինքնաթիռները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հարվածել են Սանայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող կառավարական շենքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղի բնակիչների տեղեկացմամբ՝ մեծապես տուժել է Եմենի պաշտպանության նախարարության շենքը: Հարվածներ են հասցվել նաև նախագահական համալիրի և երկրի հատուկ ծառայությունների ճամբարների ուղղությամբ: