Այսօր լրանում է ՀՀ Սահմանադրության փոփոխման 7-րդ տարին


17:30 , 27 նոյեմբեր, 2012

Պատմության հենց այս օրը` 27 նոյեմբերի 2005 թ.-ին փոփոխության է ենթարկվել ՀՀ Սահմանադրությունը հանրապետական հանրաքվեով: Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին: Ըստ այս օրենքի` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: