09:30 , 5 սեպտեմբեր, 2015
Երեք տարեկան ներգաղթյալ Այլան Քուրդիի հայրը այլևս չի ցանկանում արտագաղթել Սիրիայից: Հիշեցնենք, որ երեխայի հետմահու լուսանկարը Եվրոպայում առաջացրել է մեծ սկանդալ և հանրությանը ստիպել մեծ ջանքեր գործադրել՝ գտնելու սիրիացի փախստականների խնդրի լուծումը: Այս մասին գրում է BBC-ն:
Աբդուլլա Քուրդին հրաժարվել է Կանադայի կառավարության՝ իրեն ապաստան տրամադրելու առաջարկից:
Քուրդիի քրոջ խոսքերով՝ նա մտադիր է մնալ հայրենիքում՝ Սիրիայում, կնոջ և երկու որդիների գերեզմանի կողքին, որոնց մարմինները ուրբաթ օրը վերադարձրել են Սիրիա՝ հուղարկավորության համար:
Անցյալ շաբաթ ջրասույզ եղած տղայի՝ սոցցանցերում հայտնված լուսանկարները, ում մարմինը հայտնվել է թուրքական Բոդրումի լողափին, սթափեցրել են եվրոպական հասարակությանը՝ շատերին ստիպելով այլ կերպ նայել ներգաղթյալների խնդրին: