«Հայկական ժամանակ». Խորեն Թռչունիչը որոշել է վերադառնալ քաղաքականություն


09:00 , 5 սեպտեմբեր, 2015

«ԱԺ նախկին պատգամավոր, Կոմկուսի նախկին անդամ Խորեն Սարգսյանը՝ Խորեն Թռչունիչը
որոշել է վերադառնալ քաղաքականություն։ «Երբ որ ես մտնում եմ քաղաքականություն, անում եմ այն, ինչ պահանջում է ժողովուրդն ու կուսակցությունը»,–armtimes.com–ի թղթակցի հետ զրույցում խոսելով ծրագրերի մասին ասել է Խորեն Սարգսյանը։ Կոմկուսը լքած կոմունիստը կրկին անդամագրել է կուսակցությանը։ Ընդ որում՝ Թռչունիչը գալիս է հատուկ առաքելությամբ՝ միավորելու անջատված կոմունիստական կուսակցությունները Հայաստանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։