08:40 , 5 սեպտեմբեր, 2015
«Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աժ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Այդ նշանակումից հետո թափուր է մնացել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղը։ Մեզ հասած լուրերով՝ այդ տեղի համար պայքարում են ՀՀԿ խմբակցության անդամներ Մարգարիտ Եսայանը և Լևոն Մարտիրոսյանը։
Ըստ մեր աղբյուրի՝ հարցը որոշվելու է նախագահական նստավայրում, և հիմա նրանք պետք է նախագահական նստավայրում կարողանան ներկայացնել իրենց արժանիքները։ Մարգարիտ Եսայանը պնդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև խորհրդարանական ընտրություններն է իրեն խոստացել պատվիրակության անդամի տեղը, որը ինչ-ինչ պատճառներով չի կատարվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։