Սիրիայում 2 պայթյունները մոտ 30 մարդու կյանք են խլել


08:30 , 5 սեպտեմբեր, 2015

1677888Սիրիայում դրուզական Ալ-Սուվայդա քաղաքի մերձակայքում երկու ականապատված մեքենաների պայթյունի զոհ է դարձել 26 մարդ։ Այս մասին հայտնում է France-Presse-ը:

Բացի այդ, մոտ 50 մարդ տուժել է՝ հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Պայթյունի հետևանքով զոհվածների թվում է դրուզ շեյխ Վահիդ Ալ-Բալուն։

Նշենք, որ քաղաքում է գտնվում դրուզների ամենամեծ համայնքն աշխարհում։