05:54 , 5 սեպտեմբեր, 2015
Հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը կնոջ` Էմբեր Հերդի հետ Վենետիկի 72-րդ կինոփառատոնի ամենասպասված հյուրերն են դարձել: Դեպը ոչ մրցութային ծրագրում ներկայացնում է «Սև պատարագ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի շնորհանդեսը դերասանի երկրպագուների շրջանում աժիոտաժ է առաջացրել, գրում է TASS-ը:
«Սև պատարագ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին Բոստոնում, երբ գործակալ Ջոն Քոնոլին վստահեցնում է իր հին ընկերոջը` հանցավոր Բոստոնի առաջնորդներից Ջիմի Բալջերին, աշխատել FBI-ում:
Շնորհանդեսից առաջ Դեպը մասնակցել է մամլո ասուլիսին: Նրան ընկերակցել են ռեժիսոր Սքոթ Քուփերը, դերասանուհի Դակոտա Ջոնսը, ով ֆիլմում մարմնավորել է Դեպի հերոսի կնոջը, և Ջոնի Քոնոլիի դերակատար Ջոյեդ Էդգերթոնը: