ԱՄՆ-ում գործազրկությունը օգոստոսին կրճատվել է մինչև 5,1%


04:16 , 5 սեպտեմբեր, 2015

ԱՄՆ-ում գործազրկությունը օգոստոսին կրճատվել է մինչև 5,1%168.am–ը գրում է.

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 5,1%` հուլիսի 5,3%-ի դիմաց, այս մասին ասված է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում:

Ընդ որում՝ աշխատատեղերի թիվը տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում ավելացել է 173 հազարով, հայտնում է RIA Novosti-ն:

DailyFX-ի կողմից հարցման ենթարկված վերլուծաբաններն ակնկալում էին, որ գործազրկության մակարդակը կկազմի 5,2%, իսկ աշխատատեղերի թիվը կավելանա 217 հազարով: