7 աստղային ընտանիք, որոնք բաժանվել են դայակների պատճառով


04:11 , 5 սեպտեմբեր, 2015

Հայտնիները հաճախ ստիպված են դիմել դայակների ծառայություններին, քանի որ իրենք զբաղված են նկարահանումներով և շրջագայություններով: Սակայն երբեմն փոքրիկներին խնամելու փոխարեն վերջիններս իրենց ամբողջ ուշադրությունը ուղղում են նրանց աստղային հայրերին, հայտնում է 7days.ru-ն:

Ո՞վ քանդեց Աֆլեքսի և Գարների ամուսնությունը

Бен Аффлек и Дженнифер Гарнер

Кристина Узунян

Բեն Աֆլեքսի և նրա 3 երեխաների դայակ Քրիստինա Ուզունյանի կապը պատճառ դարձավ Աֆլեքսի և Գարների ամուսնալուծությանը: Այժմ գործից ազատված դայակը և Աֆլեքսը շարունակում են կապեր ունենալ: Աղջիկն արդեն թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել, ապրում է առանձնատներում, որտեղ 1 գիշերն արժե 1.5 հազար դոլար, և կրում է մոդայիկ դիզայներական առարկաներ:

Սթիվեն Սիգալը աղջկան անվանել է դայակի պատվին

Стивен Сигал и Келли Леброк

Стивен Сигал и Арисса Вульф с дочерью Саванной

Սթիվեն Սիգալը արդեն հասցրել է ամուսնանալ 4 անգամ, սակայն բաժանվել է միայն 2 անգամ: Նրա 3 երեխաների դայակ Արիսա Վուլֆը այնպես լավ է կատարել իր գործը, որ Սթիվենը իր կրտսեր դստերը անվանել է նրա անունով: Իսկ նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ Արիսան հղիացել է:

Միք Ջագերի ամուսնությունը կեղծ է եղել

Мик Джаггер и Бьянка

Мик Джаггер и Джерри Холл

Միք Ջագերի երկրորդ կինը` Ջերի Հոլը, 22 տարի շարունակ ներել է ամուսնու դավաճանությունները: Այդ պատճառով Միքի և նրանց փոքր երեխայի դայակ Կլեր Հաուսմանի կապը կնոջը թվացել է անցնող դրվագ: Սակայն երբ Ջերին համենայնդեպս որոշել է բաժանվել, պարզվել է, որ նրանց ամուսնությունը կեղծ է եղել: Ինդոնեզիայում գրանցվելիս նրանք որոշ ձևականություններ չեն պահպանել:

Շվարցենեգերից թաքցրել են որդուն

Арнольд Шварценеггер и Мария Шрайвер

Арнольд Шварценеггер с сыном Кристофером и Милдред Патрисия Баена

Լուրերը, որ Առնոլդը դավաճանում է կնոջը, տարածվեցին 2003 թվականին: Սակայն կինը չէր հավատում դրանց, մինչև որ չնկատեց իրենց որդու և տան ծառայող Միլդրեդի որդու նմանությունը: Հետագայում պարզվեց, որ 14-ամյա Ջոժեֆը իրոք Շվարցենեգերի որդին է:

Իթեն Հոուկը դայակին գերադասել է Ումա Թուրմանից

Ума Турман и Итэн Хоук с детьми Майей и Левоном

Итэн Хоук с женой Райан

Ումա Թուրմանը իմանալով, որ իր ամուսինը կապ ունի սեփական երեխաների դայակի հետ, ամուսնալուծության դիմում տվեց: Դրանից 3 տարի անց դերասանը ամուսնացավ դայակի հետ և արդեն 7 տարի է՝ նրանք երջանիկ են միասին:

Ջուդ Լոուի հարսնացուն սպառնացել է մրցակցուհուն

Джуд Лоу и Сиенна Миллер

Джуд Лоу с сыновьями Рафферти и Руди и няней Дэйзи Райт

Դերասան Ջուդ Լոուն Սեդի Ֆրոստից բաժանվելուց հետո պետք է ամուսնանար Սիենա Միլերի հետ, սակայն դրան խանգարեց երիտասարդ և սեքսուալ դայակը, ում նրանք վարձել էին Ջուդին նկարահանումների ժամանակ օգնելու համար: Իմանալով նրանց կապի մասին՝ Սիենան նույնիսկ սպառնաց դայակին իր աչքին չերևալ:

Գվեն Ստեֆանիի ամուսնու սիրախաղը դայակի հետ կործանեց նրանց ամուսնությունը

Гвен Стефани с мужем Гэвином Россдейлом

Գվեն Ստեֆանիի և Գևին Ռոսդեյլի ամուսնությունից 2 տարի անց տեղի ունեցած պատմությունը պատճառ դարձավ նրանց բաժանմանը: Երբ Գվենը իմացավ, որ իր ամուսինը նախկին դայակից 15-ամյա աղջիկ ունի, նա ներեց ամուսնուն: Սակայն 13 տարի անց ամուսինը նրան դավաճանեց նոր դայակի հետ, ինչի պատճառով այս ամառ նրանք բաժանվելու դիմում են տվել: