03:05 , 5 սեպտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները նրա ստեղծագործություններն ամփոփող ևս մեկ հավաքածու ձեռք բերելու հնարավորություն ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով լեգենդի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, 50 ալբոմ ներառող «Une vie en Chansons& raquo; («Կյանքը երգերում») պաշտոնական հավաքածուն հնարավոր է պատվիրել հատուկ կայքի միջոցով:
Այս տարի երգիչը հանրությանն էր ներկայացրել իր «Encores» ձայնասկավառակը, իսկ նախորդ տարվա նոյեմբերից նրա երկրպագուները հնարավորություն ունեին ձեռք բերել լեգենդի գործերն ամփոփող և 60 CD ներառող անթոլոգիան: Այն ներառում էր Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ամփոփում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում: