01:45 , 5 սեպտեմբեր, 2015![]()
Lurer.com–ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Պալմիրայում հուղարկավորության երեք աշտարակ են պայթեցրել: Այս մասին հայտնում է «Reuters»–ը` հայտարարությանը Սիրիայի հնագույն հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմի հայտարարությանը:
Ավերված շինությունները կառուցվել էին մ. թ. ա. 103–44թթ.:
Աբդուլքարիմի խոսքերով` զինյալները ոչնչացրել են այն աշտարակները, որոնք ամենալավն էին պահպանվել մինչև մեր օրերը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ին ՄԱԿ–ը հաստատեց Բելա անտիկ տաճարի կործանման մասին ստացված տեղեկատվությունը, իսկ մի շաբաթ առաջ ԶԼՄ–ն հայտնեց Բաալ–Շամինա տաճարի ոչնչացման մասին:
Օգոստոսի 19–ին էլ ԻՊ զինյալները հնագույն քաղաքի կենտրոնական հրապարակում մահապատժի էին ենթարկել Պալմիրայի հնությունների համալիրի գլխավոր պահապան Հալեդ Ասադին: