G20-ը պետք է չեզոքացնի արտաքին առևտրին խանգարող պատնեշները


23:44 , 4 սեպտեմբեր, 2015

G20ExtendedMasterlogoAraratnews.am-ը գրում է.

G20 երկրները պետք է չեզոքացնեն մեծ քանակությամբ տնտեսական արգելքներ, որոնք խանգարում են արտաքին առևտրին: Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է Թուրքիայի բորսաների միության և առևտրի պալատների նախագահ Ռըֆաթ Հիսարջիքլըօղլուն:

«Մինչ 2008-ի ճգնաժամը համաշխարհային տնտեսությունը զարգացել է արտաքին առևտրի հաշվին, սակայն հետո առևտրական շրջանառությունը սկսեց անկում ապրել: Պատճառն այն էր, որ յուրաքանչյուր երկիր փորձում էր ինքնուրույն հաղթահարել ճգնաժամի հետևանքները և սկսեց իր մաքսակետերում արգելքներ կառուցել: G20 երկրներն այդ հարցում բոլորից առաջ են: Բայց երբ երկրները սկսում են պատնեշներ կառուցել, չեն կարողանում իրենց արտադրանքն արտասահմանում վաճառել: Արդյունքը գործազրկությունն է»,- հայտարարել է նա: