Սերբիա-Հայաստան ՝ 1:0


23:12 , 4 սեպտեմբեր, 2015

Սերբիա - Հայաստան՝ 1:0 (թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

20.Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերահսկում են գնդակի տեղաշարժը:

18.Շարունակվում է ակտիվ լինել տանտերերի ձախ եզրը. հերթական փոխանցումից հետո Ժիվկովիչի հարվածը բարձր ստացվեց:
 
14.Արագ հակագրոհ էին կազմակերպել սերբերը. ցածրից փոխանցումից հետո Արզումանյանը սահընկումով գնդակը հանեց անկյունային:
 
11.Աջ եզրում տուգանայինի իրավունք էին ստացել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները. Օզբիլիսի փոխանցումից հետո Մկոյանին մի փոքր չբավականացրեց հարված կատարելու համար:
 
9.Մարկոս Պիզելին հեռու տարածությունից հարված կատարեց. Ստոյկովիչը տեղում էր:
 
8.Գնդակը շատ մոտ էր Կասպարովի պաշտպանած դարպասը հայտնվելուն. սերբերը ձախ եզրով արագ գրոհ էին կազմակերպել, փոխանցումից հետո Ֆիլիպ Կոստիչը հարվածեց, գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Միտրովիչը փորձեց ավելացնել, սակայն շրջադարձ հարվածը բարձր ստացվեց:
 
6.Առաջին վտանգավոր պահը. Մարկոսի փոխանցումից հետո Մովսիսյանը նպաստավոր դիրքում էր հայտնվել, հարվածեց, Ստոյկովիչը ետ մղեց գնդակը. այնուհետև Յուրան փոխանցում կատարեց դեպի Մխիթարյանը, ում հարվածը չստացվեց:
 
6.Ընթացիկ րոպեներին գնդակի տեղաշարժը վերահսկում են տանտերերը:
 
3.Խաղը միջին տեմպով է մեկնարկել. վտանգավոր պահեր դեռևս չկան:
 
1.Հանդիպումը խաղադաշտի կենտրոնից սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: