22:29 , 4 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Եվրոպայում փախստական և միգրանտ երեխաների իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Եվրոպայի ափ հասած փախստական և միգրանտ երեխաների լուսանկարները խորապես մտահոգիչ են: Դիակներ ծովի ափին… Երեխաներից ոմանք սահման հասած բեռնատարների ետևում շնչահեղձ վիճակում, ոմանք փշոտ մետաղալարով ցանկապատների արանքում հուսահատ ծնողների հետ:
Քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին:
Փախստական երեխաների նկարները շատերին են վրդովել, սակայն միմիայն վրդովվելը բավարար չէ: Վրդովմունքին պետք է հաջորդեն համապատասխան քայլեր:
Այս երեխաների իրավիճակը նրանց ընտրությամբ չէ կամ նրանց վերահսկողության ներքո: Նրանք պաշտպանության կարիք ունեն, ինչպես նաև իրավունք:
Մենք պնդում ենք, որպեսզի ձեռնարկվեն հետևյալ քայլերը ՝
1. Այդ իրավիճակում հայտնված երեխաներին պետք է պաշտպանել տրամադրելով մի շարք էական ծառայություններ՝ առողջապահություն, սնունդ, էմոցիոնալ աջակցություն և կրթություն, ինչպես նաև նրանց ընտանիքների համար կացարան, որպեսզի ընտանիքի անդամները միասին մնան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ