Ռուսաստանը պարտավոր է օգնել Եվրոպային փախստականների հարցով


22:20 , 4 սեպտեմբեր, 2015

Ճիշտը որ խոստովանեմ, ես էլ էի վաղուց մտածում, որ Ռուսաստանը պարտավոր է օգնել Եվրոպային փախստականների հարցով։ Լավ կլինի, որ Ռուսաստանը մի քանի խոշոր փոխադրական ռազմանավեր տրամադրի, որպեսզի փախստականները հանգիստ տեղափոխվեն և չգնան կասկածելի գործարքների մասնավոր մանր նավատերերի հետ։ Շատ են դեպքերը, որ նրանք դրա հետևանքով փորձանքի են գալիս։
Ռուսաստանի համար մեծ դժվարություն չի ներկայացնում կանոնավոր կերպով մի հինգ-վեց նավերով երթեր կազմակերպել փախստականների կուտակման վայրերի և եվրոպական նավահանգիստների միջև։ Ասենք, օրինակ, փախստականներին բերի Լեհաստանի Գդանսկ քաղաքի նավահանգիստ և հանձնի լեհական իշխանությունների հոգածությանը։