22:00 , 4 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Հովհաննիսյանին ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդականության՝ կփոխարինի «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
Նշենք, որ նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվում են և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը թափուր մնացած մանդատը հանձնում է ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին:
Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը նաև ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ինչը ենթադրում է, որ այս պաշտոնները ևս թափուր են մնացել: