ԱՄՆ-ում պետծառայողին ձերբակալել են միասեռականների ամուսնությունը չգրանցելու համար


00:56 , 5 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ Կենտուկի նահանգում ձերբակալել են պետծառայողի, ով հրաժարվել է գրանցել միասեռականների ամուսնությունը: Քիմ Դևիսը իր որոշումը բացատրել է կրոնական համոզմունքներով: Նա համոզված է, որ միասեռական ամուսնությունը դեմ է Աստծո օրենքներին:

Հարկ է նշել, որ այս տարի օգոստոսին Դևիսն այս նույն թեմայով արդեն մեկ անգամ կանգնել է դատարանի առջև: Այն ժամանակ դատարանը ստիպեց Քիմին գրանցել միասեռական ամուսնությունը: Սակայն Դևիսը հրաժարվել է կատարել դատարանի որոշումը և այժմ կարող է հայտնվել անազատության մեջ:

Ընդ որում, նա կարող է ազատ արձակվել, եթե փոխի իր դիրքորոշումը միասեռական ամուսնությունների գրանցման հարցում, սակայն ամերիկուհին մտադիր չէ դա անել. «Իմ խիղճը թույլ չի տա ինձ դա անել: Դա հակասում է Աստծո օրենքներին»,-ասել է նա: