19:07 , 4 սեպտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռինգում մենամարտել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալի հետ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Առաջարկը եղել է օգոստոսի 4-ին, երբ ՌԴ նախագահը գտնվելիս է եղել Ռուսական կղզում: Պրիմուրիայում Պուտինին ընդունել է նահանգապետ Վլադիմիր Միկլուշևսկին, չինական պատվիրակությունը և հայտնի դերասանը: Հենց այդ ժամանակ էլ Չինաստանի փոխվարչապետը նկատել է, որ Պուտինն ու Սիգալի զբաղվում են արևելյան մարտարվեստներով և նրանց առաջարկել է ուժերը չափել ռինգում. «Ես հրաժարվում եմ»,-կատակել է Պուտինը:
Նշենք,որ Վլադիմիր Պուտինը ձյուդոյով զբաղվում է 11 տարեկանից: Նա նաև զբաղվում է սամբոյով և ոչ մեկ անգամ է դարձել Սանկտ Պետերբուրգի առաջնության հաղթող: Նա նաև կարատեի սև գոտի ունի: