Դատական դեպարտամենտը կողմ է Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմանը և ունի առաջարկներ


19:01 , 4 սեպտեմբեր, 2015

Դատական դեպարտամենտը կողմ է Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմանը և ունի առաջարկներPanorama.am-ը գրում է.

Հայաստանի դատական դեպարտամենտը ողջունում է Սահմանադրության նախագծով Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ մարմնի, ձևավորումը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմաանդրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը:

«Մենք կարևորում ենք այդ մարմնի ստեղծումը դատական իշխանության կայացման գործընթացում», -ասաց Վարդապետյանը` առաջարկելով Բարձրագույն դատական խորհրդում հինգ անդամների թիվը ավելացնել` հասցնելով 7-ի, որպեսզի բոլոր ատյանները ներկայացված:

Բացի այդ, ըստ Վարդապետյանի, նկատելի է կոռուպցիոն ռիսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին վճռորոշ ձայնի իրավունք տալու կարգավորման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ