Հունգարիայի ճամբարից փախել են մի քանի հարյուր ներգաղթյալներ


17:49 , 4 սեպտեմբեր, 2015

_85366914_85366913Հարյուրավոր սիրիացի փախստականներ այլ երկրներից գաղթածների հետ փախել են Հունգարիայի հարավում ՝ Սերբիայի հետ սահմանին տեղակայված ներգաղթյալների առաջնային գրանցման ճամբարից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Փախստականները Հունգարիայի իշխանություններին սպառնում են ավելի զանգվածայիյն փախուստով, եթե նրանք չարագացնեն ներգաղթյալների գրանցումը:

Նշվում է, որ ոստիկանությունը չի կարողացել պահել խմբին, և ներգաղթյալները դուրս են եկել ճամբարից: Փախածների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Դեպքը տեղի է ունեցել փախստականի կարգավիճակ ստանալու իրենց հայտերի չափազանց դանդաղ դիտարկումից մարդկանց դժգոհության պատճառով:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ներգաղթյալներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ եթե գրանցման գործընթացը չարագանա, նրանք փախուստի կոչ կանեն ճամբարում մնացած փախստականներին:

Հաղորդվում է նաև, որ փախածների մի մասը ոտքով երկաթուղային ճանապարհներով ուղևորվել է դեպի Ավստրիա: