Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականին


17:42 , 4 սեպտեմբեր, 2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է թշնամու գնդակից հրազենային վնասվածք ստացած հոգևորականինPanorama.am-ը գրում է.

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է   օգոստոսի 11-ին ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածի զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գլխի հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանին` Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է փոխանցել Հովհաննես սարկավագ Գալստյանին` շուտափույթ ապաքինում մաղթելով նրան: 

Վեհափառ Հայրապետը, փառք տալով Երկնավորին, որ Տիրոջ ողորմությամբ կանխվել է Հովհաննես սարկավագի կյանքին սպառնացող վտանգը, շեշտել է, որ Հայ Եկեղեցու ամեն մի հավատացյալ և հոգևորական հպարտ է Հովհաննես սարկավագի դրսևորած արի ոգով ու խիզախ պահվածքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ