17:09 , 4 սեպտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Զառա Սահակյանը, ով վերջին շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոպանի տեսությունը» սիթքոմում, Life.panorama.am-ին պատմել է, որ առաջիկայում մի շարք նոր ծրագրեր է նախատեսում.
«Ի ուրախություն «Խոպանի տեսության» երկրպագուներին՝ սեպտեմբեր ամսից նրանց նոր եւ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որոնց մեծ մասը կախված է սցենարիտներից, այսինքն կլինեն ոչ միայն նոր կերպարներ եւ արդեն գործող կերպարների զարգացումներ, այլ նաեւ գծային փոփոխություններ, որոնց մասին անգամ մենք՝ դերասաններս, շատ բան չգիտենք, կան նոր ծրագրեր, որոնց հետ սցենարիստները աստիճանաբար նաեւ մեզ են ծանոթացնում»,- պատմեց դերասանուհին:
Զառա Սահակյանին առաջիկայում հանդիսատեսը կտեսնի նաեւ նոր գեղարվեստական ֆիլմերում. «Մի քանի նոր ֆիլմերի առաջարկներ ունեմ, որոնց մասին դեռ շատ վաղ է խոսելը: Կարող եմ ասել միայն, որ հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում այս ոլորտում, դրանցից մեկը արդեն նախապատրաստական փուլում է, նշանակված են նկարահանման օրերը, այն կլինի իր նմանը չունեցող ֆիլմ, ընդ որում պետք է նկատեմ, որ այս պարագայում «նմանը չունեցող» բնորոշումից չեմ վախենում, քանի որ իսկապես նման ֆիլմեր հիմա չեն նկարվում, սա կլինի մանկական, թեթեւ եւ յուրօրինակ ֆիլմ: Իսկ մյուս երկուսը դեռեւս քննարկման փուլում են. պետք է հասկանամ՝ արդյոք կկարողնամ բոլորը միասին հասցնել եւ լավ արդյունք ստանալ, քանի որ ֆիզիկապես կարելի է մեծ զբաղվածության մեջ աշխատել, բայց որակապես շատ կողմեր կարող են տուժել»,-նշեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ