Սյունիքում մահվան ելքով վթար է եղել. նախաքնությունն ավարտվել է. armlur.am


16:36 , 4 սեպտեմբեր, 2015

Սյունիքում մահվան ելքով վթար է եղել. նախաքնությունն ավարտվել էArmlur.am-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ուղևորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի և Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երևան:

Մեքենան վարելով 50-60կմ/ժ արագությամբ` վարորդ Արթուր Ղազարյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 20 կմ/ժ արագությանը հավասարեցնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ