Նախաճաշից հրաժարվելը կրճատում է կյանքի տևողությունը


15:52 , 4 սեպտեմբեր, 2015

Նախաճաշից հրաժարվելը կրճատում է կյանքի տևողությունըLife.panorama.am-ը գրում է.

Թասմանիայի համալսարանի ավստրիացի գիտնականները առաջին անգամ կապ են գտել առավոտյան նախաճաշից հրաժարվելու և ինքնազգացողության միջև: 

«Նախաճաշը անհրաժեշտ է սրտանոթային և էնդոկրին համակարգի նորմալ գործունեության համար»,- նշում են հետազոտողները։
 
Հետազոտությանը մասնակցել են 10 հազար  բնակիչներ: Յուրաքանչյուր 5-րդը առավոտյան չի նախաճաշել, ինչի արդյունքում, 20 տարիների ընթացքում, նրանց մոտ  առաջացել են պաթոլոգիկ երևույթներ, որոնք բժիշկները կապել են սնվելու ռեժիմի խախտման հետ:
Ըստ  Ավստրալիայի Սնունդի կոմիտեի, հասուն բնակչության 23 տոկոսը այս կամ այն պատճառով առավոտյան չի նախաճաշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ