Կանաչեղենի ինտենսիվ օգտագործումն օգնում է նիհարել


15:26 , 4 սեպտեմբեր, 2015

upotreblenie-bolshogo-kolichestva-zeleni-vozmozhno-zashhitit-mozg-ot-starenija-1Svit24.net-ի փոխանցմամբ՝ բժիշկները պարզել են, որ կանաչեղենի ու բանջարեղենի տերևների կանոնավոր օգտագործումը հանգեցնում է քաշի նվազեցմանը՝ անգամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Մասնագետները կարծում են, որ կանաչեղենն ազդում է ախորժակի կարգավորման մեխանիզմի վրա։

Սովորաբար կանաչեղենն օգտագործում են որպես հավելյալ բաղադրիչ, ուտեստի համեմանունք և ուտում են քիչ քանակությամբ։ Սակայն փորձագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ինտենսիվ օգտագործել կանաչեղեն։ Նրանք համապատասպխան փորձարկում են անցկացրել կամավորների վրա և նկատել են, որ ինտենսիվ ձևով կանաչեղեն օգտագործածները 8.5 անգամ ավելի շատ քաշ են գցել, քան կանաչեղենի աղցան չօգտագործածները։