Հանրապետության հրապարակում այսօր բնակչության պայմանական տարհանում է իրականացվելու


15:12 , 4 սեպտեմբեր, 2015

Armtimes.am-ը գրում է.

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր երեկոյան` ժամը 18-ից սկսած Հանրապետության հրապարակում ձեւավորվելու է ավտոշարասյուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բնակչության պայմանական տարհանման համար մոտ 30 ավտոբուս է լինելու հրապարակում»,- ասել է Հովհաննիսյանը:

Միաժամանակ, գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ մինչեւ լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,-հավելել է մամլո խոսնակը:

«Շանթ-2015» զորավարժություններն ընթանալու են մինչեւ սեպտեմբերի 6-ը: