14:50 , 4 սեպտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին «հանձնել» գործադիր իշխանությանը, պատասխանեց. «Մենք քննարկել ենք նախագահի հետ Արփինե Հովհաննիսյանի թեկնածության հարցը: Նա նախագահի կողմից կնշանակվի արդարադատության նախարար»: