ԴԱԻՇ-ը շարունակում է պայթեցումների շարքը Սիրիայի Պալմիրա քաղաքում


14:36 , 4 սեպտեմբեր, 2015

3072France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի անտիկ Պալմիրա քաղաքում պայթեցրել է հուղարկավորության երեք աշտարակներ։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների պետական տնօրինության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը:

«Նրանք պայթեցրել են հուղարկավորության երեք աշտարակ, որոնք ամենալավն էին պահպանվել, և որոնք ամենագեղեցիկն էին»,- ասել է նա։

Օգոստոսի 23-ին էլ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում պայթեցրել են Բաալ-Շամին անտիկ տաճարը։