«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ


14:16 , 4 սեպտեմբեր, 2015

«Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ  մահճակալներPanorama.am-ը գրում է.

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր պաշտանության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների վերահսկողությամբ Մատենադարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում իրականացվել է տարհանում: Լրագրողներին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ զորավարժությունների սցենարի համաձայն կարդագրական եղանակով ՀՀ կապի և տեղեկատվական համակարգի ղեկավարման որոշակի գործառույթների ուղիղ ղեկավարումը փոխանցել են ՀՀ Զինված ուժերին: Նա նշեց, որ հատկապես ուժային բոլոր կառույցները նման իրավիճակներում ենթարկվում են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացուցիչ 100 մահճակալ, Արտաշատի հիվանդանոցում լրացուցիչ 50 մահճակալ են տեղադրվել՝ պայմանական վիրավորների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ