13:30 , 4 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդում են Կրեմլից։
«Օրակարգում լինելու են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրմանն առնչվող հարցեր»,- ասել է նա։