13:52 , 4 սեպտեմբեր, 2015
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի կարծիքով՝ Կարիմ Բենզեման առանցքային դերակատարություն ունի թիմում: Ֆրանսիացիների համար Բենզեման նույնպիսի նշանակություն ունի, ինչպիսի Քրիշտիանու Ռոնալդուն՝ Պորտուգալիայի հավաքականում:
«Բենզեմայի առկայությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Նույնը կարգավիճակն ունի Ռոնալդուն՝ Պորտուգալիայի հավաքականում:
Երբ նա չի խաղում, թիմն այլ խաղ է ցուցադրում: Ֆրանսիայի հավաքականին Բենզեման անհրաժեշտ է»,- Daily Mail-ը մեջբերում է Դեշամի խոսքերը: