Ինչո՞ւ է ակտիվացել Ալիևը


13:14 , 4 սեպտեմբեր, 2015

1. Ադրբեջանի ներքաղաքական խայտառակ իրավիճակից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Այս նպատակով սանձազերծված գործողություններում Ալիևին հետ չեն պահում անգամ սահմանին մեծաթիվ ադրբեջանցիների կորուստները։ 
2. Բանակցային գործընթացներում ասելիքի բացակայության և արցախյան հարցի լուծումը հետաձգելու պատճառով։
3. Ադրբեջանի ազգային արժույթի շարունակական արժեզրկում, նավթի գների անկում, տնտեսական ճգնաժամ։
Ադրբեջանի նախագահի ակտիվացման նպատակը գլոբալ առումով ալիևյան իշխանության պահպանումն է։ 
Բայց ինչպես սովորաբար լինում է, նման գործողություններն ավելի են մոտեցնելու Ալիևին իշխանության կորստին։