Գեղարքունիքում օգոստոսին ծնվել է 285 երեխա


13:22 , 4 սեպտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում 2015 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ծնվել է 285 երեխա, ինչը 12 ծնունդով պակաս է 2014 թվականի օգոստոսին գրանցված ծնունդներից:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ, ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի օգոստոսին ծնվել է 142 երեխա` նախորդ տարվա 110-ի դիմաց:

Գավառի տարածաշրջանում օգոստոսին ծնվել է 68, Սեւանի եւ Վարդենիսի տարածաշրջաններում` 34, Ճամբարակի տարածաշրջանում` 7 երեխա: Նախորդ տարվա համեմատ օգոստոսին ծնունդների թիվը նվազել է Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում: Վարդենիսում ծնունդների թիվն աճել է 8-ով, իսկ Ճամբարակում` 1-ով: Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 51 կեսարյան հատումով ծնունդ, որը 22-ով ավել է 2014 թվականի օգոստոսի ցուցանիշից: