«Հայկական կիբեր անվտանգություն» խումբը հորդորում է զգուշանալ ադրբեջանական հարձակումներից


12:52 , 4 սեպտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

«Հայկական կիբեր անվտանգություն» խումբը Հայաստանի քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ խումբը հորդորել է չբացել կասկածելի կայքեր, էլեկտրոնային նամակներ կամ քայլեր, ինչպես նաև օգտագործել հակավիրուսային ծրագրեր:

«Մենք թիրախավորված ենք ադրբեջանական կողմից, սակայն մենք նրանց կապացուցենք, որ ուժեղ ենք: Խուճապի մի մատնվեք և եղեք զգուշ համացանցից օգտվելու ժամանակ»,- նշել են «Հայկական կիբեր անվտանգություն» խմբի անդամները: