12:34 , 4 սեպտեմբեր, 2015
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում «Տելասի» ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման սակագինն աճել է միջինը 3.3 տետրիով (1.4 ցենտ. ներկա դրությամբ մեկ դոլարը հավասար է 2.3 լարիի)։
Համապատասխան որոշումը երեկ ընդունել է Վրաստանի էներգետիկայի ու ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC)։ «Տելասի» ընկերությունը հայտ է ներկայացրել այն բանից հետո, երբ Energo-Pro Georgia ընկերությունը թույլտվություն ստացավ շրջաններում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի քան 22 տոկոսով բարձրացնելու համար։
«Տելասին» նույնպես պահանջեց մայրաքաղաքում սահմանել էլեկտրաէներգիայի նոր սակագին՝ դա հիմնավորելով դոլարի հանդեպ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ փոփոխություններով։