Այնքան եք խոսելու ու գրելու «պատերազմի» մասին, որ կռռոցներով մի փորձանք բերեք


12:16 , 4 սեպտեմբեր, 2015

Այնքան եք խոսելու ու գրելու «պատերազմի» մասին, որ կռռոցներով մի փորձանք կբերեք։ Մի քիչ զգոն ու զգույշ եղեք, մանավանդ ընդդիմադիր լրագրողներին է դա վերաբերում։ Ասենք՝ ի՜նչ, որ ձեր ասածն ուղղված է իշխանությունների դեմ: Հասարակ ժողովուրդը դա չի հասկանա և արդեն իսկ անհանգստացած է։ Նպատակը ձեր ո՞րն է, որ մարդիկ ելնեն, փախնե՞ն։ Նույնն անում է ցանկացած հակառակորդ՝ հոգեբանական ներգործությամբ... Ուստի, իրոք, ՍԹԱՓՎԵՔ ու հերիք է ուռճացնելով ամեն ինչ՝ մտածեք անձնականի մասին ու խուճապ սերմացնեք։