Ողջ ճշմարտությունը Նաիրա Մովսիսյանի հղիության մասին


12:45 , 4 սեպտեմբեր, 2015

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երեխայի է սպասում։ Չնայած նա ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր հղիության մասին լուրը, իրականում դերասանուհին բալիկի է սպասում։ Փոքրիկը լույս աշխարհ կգա դեկտեմբերին։

Հենց այս պատճառով էլ Նաիրան այլևս չի խաղալու «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ, և դերասանուհուն փոխարինելու է Անաիս Սարդարյանը։ Այս մասին հայտարարել  է Անաիսը։

Թե ինչու է Նաիրան գաղտնի պահում հղիությունը, հայտնի չէ, հավանաբար նրա աղմկոտ հարսանիքին հաջորդած ամուսնալուծությունն է պատճառ դարձել, որ զգուշանում է խոսել անձնականի մասին։