Ադրբեջանի Ալիբեյլի գյուղում երկու վիրավոր կա


11:16 , 4 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի սահմանամերձ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում 2 մարդ է վիրավորվել: ԱՊԱ գործակալությունը գրում է, որ հայկական դիրքերից արձակված կրակից 87-ամյա Իսա Մուսաևն ու 83-ամյա Սեհրան Մուսաևան բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ալիբեյլի գյուղում վնասվել է 150 տների տանիքներ: