Ծանր զինատեսակների օգտագործումը խոսում է վտանգավոր լարվածության մասին. Ուորլիք


11:00 , 4 սեպտեմբեր, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարվածությանը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը հայտնում են  ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա դա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության»,- Թվիթերի իր միկրոբլոգում նշել է Ուորլիքը: