Եգիպտացի միլիարդատերը մտադիր է փախստականների համար կղզի գնել


10:28 , 4 սեպտեմբեր, 2015

1441318325ay614-620x400Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավեյրիսը մի շքեղ նախագիծ է ցանկանում իրականացնել, գրում է  “Российская Газета”-ն: Նա դիմել է Հունաստանի ու Իտալիայի իշխանություններին` մի կղզի վաճառելու խնդրանքով, որը նա պատրաստվում է գաղթականներով բնակեցնել:

«Հունաստան կամ Իտալիա, վաճառեք ինձ  մի կղզի, որը ես անկախ կհռչակեմ ու այնտեղ կհրավիրեմ գաղթականներին, աշխատանքի տեղեր կստեղծեմ, որ նրանք իրենց համար նոր պետություն կառուցեն»,- Twitter-ի իր էջում գրել է Սավեյրիսը:

Հաղորդագրությունը պատահական չի հասցեագրվել նաև Հունաստանին: Միլիարդատերը կարծում է, որ ֆինանսական խնդիրներ ունեցող  Հունաստանը կարող է  գոնե մի կղզի զիջել: