Երբ բողոքական ընտրազանգվածը տեր չունի


14:28 , 27 նոյեմբեր, 2012
ՄԻԱԿ քարտուղար

 Ցանկացած հասարակության մեջ կա բողոքական ընտրազանգված, որի վարքագիծը քաղաքական ընտրությունների համատեքստում խիստ կանխատեսելի է: Սոցիոլոգները փաստում են, որ կախված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից՝ այս ընտրազանցվածի տեսակարար կշիռը կարող է տատանվել 15-30 տոկոսի սահմաններում: Սակայն այս ընտրազանգվածը որքան կանխատեսելի է իր քաղաքական նախապատվությունների մեջ, այնքան անկանխատեսելի` այս կամ այն քաղաքական ուժի/գործչի օգտին կողմնորոշվելու առումով: Տվյալ դեպքում կարևոր է այն, թե ով կարող է բավարարել նրանց քաղաքական պահանջմունքները կամ այս հարթության վրա ով առավել համոզիչ կթվա: Նախագահական ընտրություններից երկուսուկես ամիս առաջ կարող ենք արձանագրել, որ այս ընտրազանգվածը դեռևս փնտրտուքի մեջ է, և հնարավոր է՝ դրա մի ստվար հատվածը այդպես էլ չգտնի իր քաղաքական «իդեալին»: Այս պայմաններում նրանք, ամենայն հավանականությամբ, կա՛մ կհամալրեն աբսենտիստների բանակը, կա՛մ կընտրեն Չաք Նորիսին...