ԱՄՆ-ում սահմանափակել են բջջային հեռախոսները գաղտնալսելու հատուկ ծառայությունների լիազորությունները


09:48 , 4 սեպտեմբեր, 2015

clientsԱՄՆ արդարադատության նախարարությունը սահմանափակել է դաշնային հատուկ ծառայությունների՝ բջջային հեռախոսները գաղտնալսելու հնարավորությունները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ FBI-ը որսում է բջջային հեռախոսների անձնական տվյալները շարժական կապի հանգույցների սիմուլյատորի օգնությամբ՝ առանց որևէ դատական թույլտվության:

Համաձայն արդարադատության նախարարության նոր նորմատիվների՝ նման սարքի կիրառումը իրավապահներից կպահանջի խուզարկություն անցկացնելու օրդերի իրավունք: Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակման ներմուծումը չի գործի «արտակարգ հանգամանքների» դեպքում: