Ուկրաինայի նախագահը ցանկանում է շքեղության հարկ ներմուծել


09:15 , 4 սեպտեմբեր, 2015

petro_poroshenko_120215_2Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտ է համարում հարկային բարեփոխման շրջանակում շքեղության հարկի ներմուծումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի առաջնորդի մամլո ծառայությունը՝ Բարեփոխումների ազգային խորհրդի հանդիպման արդյունքներով։

«Հարկահանության մակարդակը չպետք է զսպի տնտեսության զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը»,- հայտարարել է Պորոշենկոն։

Նա նաև նշել է, որ հարկային նորարարությունների ներմուծման ժամանակ կարևոր է սոցվճարների, հատկապես կենսաթոշակների կրճատում թույլ չտալը։ «Հարկային բարեփոխումը չպետք է իրականացվի թոշակառուների և բնակչության սոցիալապես անպաշտպան շերտերի հաշվին»,- ընդգծել է նախագահը։

Նրա խոսքով՝ հարկային քաղաքականությունը պետք է խթանի տնտեսական աճին, բարեփոխումների արդյունքը պետք է դառնա հարկային համակարգը, որը կլինի հասկանալի հարկատուների համար, կառավարման համար կլինի թեթև և հարմարեցված ԵՄ պահանջներին։ Միևնույն ժամանակ, ընդգծել է Պորոշենկոն, հարկերի վճարումը պետք է դառնա յուրաքանչյուրի անխուսափելի պարտականությունը։