09:05 , 4 սեպտեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Ադրբեջանում քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: World-earthquakes.com-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ: Երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով ժամը 08:58-ին: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: