Մեծ Բրիտանիայում դեռահասի մերկ սելֆին հանցագործություն են համարել


08:25 , 4 սեպտեմբեր, 2015

teen-cockՄերկ սելֆի արած և այն դասընկերուհուն ուղարկած բրիտանացի դեռահասին մեղավոր են ճանաչել անպատշաճ պատկերների ստեղծման և տարածման մեջ: Այդ հանցագործության մասին տվյալներն արձանագրվել են ոստիկանությունում:

14-ամյա դպրոցականն իրեն մերկ լուսանկարել է և այն ուղարկել դասընկերուհուն Snapchat հավելվածի միջոցով, որը 10 վայրկյան անց ջնջում է հաղորդագրությունները: Սակայն աղջիկը հասցրել է լուսանկարը պահել հեռախոսում և այն ուղարկել մյուս համադասարանցիներին: Դրանից հետո միջադեպի մասին հայտնի է դարձել ոստիկանությանը:

Նշվում է, որ դեռահասին մեղադրանք չեն ներկայացրել և նրա նկատմամբ գործ չեն հարուցել, սակայն այդ միջադեպի մասին ձայնագրությունը կպահպանվի 10 տարի և կարող է տրամադրվել ապագա գործատուներին:

Արձանագրությունում հայտնվել են ևս երկու դեռահասների անուններ: