06:20 , 4 սեպտեմբեր, 2015
Արագ ծերացման նշաններն են քթի մեծանալը, աչքերի անկյունների ցածրացումը, բերանի մոտ, ճակատին, կամ աչքերի տակ խորը կնճիռների գոյացումը:
Բացի այդ, դեմքը կարող է պատմել առողջության հետ խնդիրների մասին: Իսկ ինչից է մարդը արագ ծերանում, ներկայացնում է healthyliving.com.ua-ը:
Դեմքի արագ ծերացմանը նպաստող ամենակարևոր գործոններից են.
1) գենետիկ հակվածությունը,
2) ծխելը,
3) չափից դուրս շատ ալկոհոլի օգտագործումը,
4) ճարպակալումը,
5) առողջության հետ լուրջ խնդիրները,
6) մշտական սթրեսներ և անքնություն,
7) դեմքը միշտ կնճռոտելու սովորույթ։
Երիտասարդությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցն առողջ ապրելակերպն է, վնասակար սովորույթներից հրաժարվելը, սպորտով զբաղվելը, ճիշտ սնվելը, առողջ քունը և սթրեսների առավելագույն կրճատումը: