Հիշողությունը բարելավելու օգտակար խորհուրդներ


04:18 , 4 սեպտեմբեր, 2015

sovety-po-uluchsheniyu-pamyatiVitamarg.com-ը ներկայացնում է 9 մեթոդ, որոնք թույլ կտան ձեզ բարելավել ձեր հիշողությունը, սովորեք դրանից օգտվել այսօր, ինչպես նաև այն պահպանել մինչև ծերություն:

1. Խաղացեք ինտելեկտուալ խաղեր
Խաղացեք շախմատ, լուծեք խաչբառներ կամ սուդոկու: Դրանց տրամադրելք օրը 20 րոպե: Այդ խաղերը ակտիվացնում են ուղեղի տարբեր հատվածները, ինչպես նաև հիշողությանը համապատասխանող հատվածը:

2. Ճիշտ սնվեք
Մարդու ուղեղը չի կարող նորմալ գործել առանց անհրաժեշտ սննդարար նյութերի և քիմիական միացությունների:

3. Միաժամանակ մի քանի գործ մի արեք
Դա դանդաղեցնում է ձեր մտքի ընթացքը և առաջացնում սխալներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջովին կենտրոնանալու դեպքում 8 վայրկյանը բավական է հիշելու համար այն, ինչ ուզում եք հիշել:

4. Յուրացրեք նոր հմտություններ
Համարվում է, որ ցանկացած զբաղմունք ինչը ջանք է պահանջում, նպաստում է հիշողության բարելավմանը:

5. Շատ քնեք
8 ժամ խորը քնի ժամանակ ուղեղն ինֆորմացիան կարճաժամկետ հիշողությունից տեղափոխում է երկարաժամկետ հիշողություն:

6. Հանգստացեք
Մեդիտացիան օգնում է ուշադրության կենտրոնացմանը, ինչը և օգուտ է հիշողությանը:

7. Կատարեք ֆիզիկական վարժություններ
Ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է տալ մտավոր առավելություներ: Պարապմունքների ժամանակ բարձրանում է նորադրենալինի մակարդակը, որը բարենպաստ է ազդում հիշողության վրա:

8. Արեք ինչ-որ անսովոր բան
Եթե ինչ-որ նոր բան է տեղի ունենում, մեր ուղեղն ավելի լավ է հիշում դա: Օրինակ, եթե առավոտյան աշխատանքի գնալիս ճանապարհը փոխեք, ապա օրվա ընթացքում կատարվածը ավելի լավ կհիշեք:

9. Օգտագործեք մնեմոնիկ հնարքներ
Մնեմոնիկ հնարքները ստեղծված են այն բանի համար, որ տեղեկությունը հիշեք այն տեսքով, ինչպես ձեզ հարմար է հիշել: