02:15 , 4 սեպտեմբեր, 2015
Aravot.am–ը գրում է.
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից հայտնեցին, որ ադրբեջանական կրակից վիրավորվել են գյուղի 3 բնակիչ: Երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել, 3-րդն՝ ավելի լուրջ:
Երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Վազաշենցիները հայտնեցին, որ նրանք տեղափոխվել են Իջեւանի հիվանդանոց: