01:48 , 4 սեպտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ Օսմանիե նահանգում անհայտ անձինք պայթեցրել են բեռնատար գնացքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Պայթյունի արդյունքում վիրավորվել են գնացքի մեքենավարները: Միջադեպի վայր զինվորականների և ոստիկանների ջոկատներ են ժամանել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: