Անելու ենք ամեն ինչ, որ Մինսկի խումբը ԼՂՀ իշխանություններին ներառի բանակցությունների գործընթացում. ԵԽ պատգամավոր


22:20 , 3 սեպտեմբեր, 2015

Անելու ենք ամեն ինչ, որ Մինսկի խումբը ԼՂՀ իշխանություններին ներառի բանակցությունների գործընթացում. ԵԽ պատգամավորPanorama.am-ը գրում է.

«Մենք ցանկանում ենք պաշտպանել այնպիսի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնք եվրոպական ժողովուրդներ են համարվում, եթե անգամ ԵՄ անդամ չեն հանդիսանում: Այդպիսին է ԼՂՀ իրավիճակը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին:

«Մենք հարաբերությւոններ ենք հաստատել Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, մեր հանդիպումները զարգացրել ենք: Կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանին բազմիցս հանդիպելուց հետո՝ որոշել ենք համաձայնություն տալ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամակցությանը մեր ալյանսին՝ որպես ասոցացված անդամ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ:

Եվրոպական ազատ դաշինքի նախագահի խոսքերով, այդ անդամակցումը ստացել է փաստաթղթի տեսք, որն ընդհանուր դեկլարացիա է, նրանք այն ցանկացել են հանրայանցնել և ստորագրել հենց Ստեփանակերտում:

Նա նաև նշեց, ոչ Եվրոպական ազատ դաշինքի մեջ են մտնում 13 քաղաքական կուսակցություն, որոնք. ճանաչված են Եվորպական խորհրդարանի կողմից և ներկայացված են ԵՄ 17 երկրներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ